Լրահոս
Քաղաքական
12:15
13.03.25
215

Ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունը». Ստեփան Դանիելյան

Img default alt hy

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «իրական Հայաստան» գաղափարախոսության քննարկումներին, գրում է.

«Ովքեր դեռ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունն», ապա մի քանի թեզերով դա պարզ ներկայացնեմ։

- Մենք շրջափակված ենք Թուրքիայով և Ադրբեջանով և այս «իրողությունը« չենք կարող փոխել։

- Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են։

- Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար։

Դրա համար մենք պետք է ընկալենք այս «իրողությունն» ու.

- կատարենք բոլոր պահանջները,

- մոռանալ Ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել,

- հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված կերպով արել է «Իրական Հայաստան» կառուցող գործող իշխանությունը,

- փոխել մշակույթը, պատմությսն դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ և հակաթրկությամբ,

- այս, թե այն ձևակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաև Սևանի մի հատվածը,

Այս ամենն անելուց հետո, թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու և մենք ներկա Հայաստանի որոշ հատվածից կստանանք «Իրական Հայաստան« և, գուցե, կկարողանանք գոյություն պահպանել։

Սա մշակված թեզեր են, որի գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը, ՔՊ-ի, և ոչ միայն ՔՊ-ի, հոգևոր հայրը»։