Լրահոս
Հասարակական
20:57
06.03.25
211

Ի՞նչ թվեր են տանջում Փաշինյանին. դրսում սովորողներին ֆինանսավորելու կարգը փոխում է պետությունը

Դրսում սովորղներին ֆինանսավորելու կարգը փոխում է Հայաստանի կառավարությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, թե իրենք արտագաղթ են ֆինանսավորում՝ երիատասարդները պետության աջակցությամբ գնում են արտասահմանում սովորելու ու հետ չեն գալիս: 

Խնդիրը լուծելու համար գործադիրը որոշել է, որ գործատուն ինքը կորոշի, թե իր աշխատակիցներից ում է ուղարկում արտասահմանում կրթություն ստանալու, կֆինանսավորի նրա ուսման վարձը 50 տոկոսով, իսկ տարեկան մինչև 10 մլն դրամ էլ պետությունը կփոխանցի: