Լրահոս
Տարածաշրջան
13:07
30.12.24
434

Ի՞նչ է տարել նախագահական պալատից Զուրաբիշվիլին. Վրաստանի նոր նախագահը երդվեց

 

Վրաստանը նոր նախագահ ունի: Պաշտոնավարման առաջին օրը Միխեիլ Ղավելաշվիլին 28 օրինագիծ է ստորագրել, այդ թվում մի օրենք, որը արգելում է հանրահավաքների ժամանակ պիրոտեխնիկայի, լազերների և դեմքը թաքցնող հագուստի օգտագործումը: Երեկ Թբիլիսում Ղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը լարված մթնոլորտում է անցել: Այն պահին, երբ խորհրդարանում Վրաստանի 6-րդ նախագահը ստանձնում էր պաշտոնը, Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիա էին անում հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմանկիցները: Զուրաբիշվիլին, որ չի ընդունում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքները ու սպառնում էր դուրս չգալ նախագահական նստավայրից, երեկ սպասավածից հանգիստ է դուրս եկել նստավայրից՝ հայտարարելով որ իր հետ տանում է նաև իշխանության լեգիտիմությունը: