Լրահոս
Իրավական
10:42
09.09.21
66

Հրկիզել են Դիլիջան ազգային պարկի ՊԾ ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան

Img default alt hy

Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան ազգային պարկի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ կեսգիշերն անց։

«Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ Ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում: Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։ Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, և այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի»,- նշել է Պետրոսյանը։