Լրահոս
Աշխարհ
22:19
07.08.21
83

Հրդեհները այրում են թուրքիայի բյուջեն ու հողը տանում Էրդողանի ոտքերի տակից

Չնայած Էրդողանը հրդեհների հետևանքները վերացնելու խոստումներ է տալիս, նրա կուսակցության վարկանիշը Թուրքիայում օր օրի ավելի է ընկնում: Փորձագետները չեն բացառում, որ հրդեհի պատճառով Թուրքիան քաղաքական ու տնտեսական մեծ ճգնաժամի առաջ կկանգնի:

Կրակը կուլ է տալիս զբոսաշրջային ամենաակտիվ կենտրոնները՝ Անթալիան, Բոդրումն ու Մարմարիսը: Դատարկվում են թուրքական զբոսավայրերն ու Թուրքիայի բյուջեն: