Լրահոս
Սպորտ
18:55
12.12.22
104

Հինգ ակումբ հետաքրքրված է ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով

Img default alt hy

Թուրինի «Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է բաժանվել կիսապաշտպան Ուեսթոն Մակքենիից և 30 միլիոն եվրո է խնդրում ամերիկացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, հաղորդում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերն այդ գումարի դիմաց։ Հաղորդվում է, որ Ուեսթոնի ներկայացուցիչներն արդեն բանակցել են Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի Պրեմիեր լիգայի որոշ ակումբների, այդ թվում՝ «Աստոն Վիլայի» հետ:

Մակքենիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մակքենին թուրինյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։

Աղբյուր  ArmSport.am