Լրահոս
Հայաստան
13:42
27.08.21
51

Հիմնական խնդիրը հացն է․ Բարձրավանի գյուղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջացիները շարունակում են փակ պահել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: Շրջափակման մեջ են Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերն ամբողջությամբ, նաև Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը: Նշված բնակավայրերում սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ կան:

Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը «Հայլուրին» հայտնել է, որ առավոտյան գյուղին հաց են հասցրել փրկարարները: