Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:17
12.08.21
85

«ՀՀ-ն սպասում է, թե ինչ կառաջարկի Ադրբեջանը»․ ի՞նչ կա մեր բանակցային ճամպրուկում

Արդյո՞ք ՀԱՊԿ-ը մերժել է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականցնել, որ Հայաստանի վարչապետը խոսում է Մինսկի խմբի եռանախագահության դիտորդական առաքելության հնարավորության մասին:

Այսօր կառավարության նիստում նա ասել է․ «Եթե միջազգային մեխանիզմն անընդունելի է ՀԱՊԿ-ի համար, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունը»: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի: Բանակը խաղաղության է պատրաստվում: Փորձագետները նկատում են՝ Փաշինյանն այս ձևակերպմամբ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանին հասկացնում է, որ պահանջներ չունի Բաքվից: