Լրահոս
20:40
13.12.22
86

ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: