Լրահոս
Միջազգային
15:49
03.03.22
415

«Հեռախոսային դիվանագիտություն»․ Մակրոնը զրուցել է Պուտինի հետ, ապա զանգել Զելենսկուն

Img default alt hy

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։

Բանակցությունները տևել են մեկուկես ժամ։ Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև 
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։  

Այդ օրը ավելի վաղ Մակրոնը հեռուստաուղերձում ասել էր, որ ռուսական ռազմական գործողությունը չի կարելի անվանել պայքար նացիզմի դեմ։ Նա հավելել է, որ դատապարտում է Վլադիմիր Պուտինի գործողությունները։