Լրահոս
Սպորտ
11:23
07.12.22
123

Հայտնի է՝ ինչու Ռոնալդուն դեռ պայմանագիր չի կնքել Ալ-Նասրի հետ

Img default alt hy

Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի համաձայնել տեղափոխվել Ալ-Նասր, քանի որ ակումբ է փնտրում Եվրոպայում։

Ըստ Նիկոլո Սկիրայի՝ պորտուգալացի հարձակվողը, որը վերջերս խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ցանկանում է սպասել Չեմպիոնների լիգայում հանդես եկող եվրոպական ակումբի առաջարկի։

Այդ պատճառով նա դեռ չի համաձայնել տեղափոխվել Սաուդյան «Ալ-Նասր», որն իրեն առաջարկում է 2,5 մրցաշրջանով պայմանագիր՝ տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով։

Ըստ Սկիրայի՝ Ռոնալդուի համար փողը վճռորոշ չէ։ Նրա գործակալ Ժորժե Մենդեշն աշխատում է Եվրոպայում տարբերակ գտնելու ուղղությամբ:

37-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Աղբյուր  ArmSport.am