Լրահոս
Քաղաքական
12:59
28.01.23
125

Հայկական բանակի 31-րդ տարեդարձն է. ոստիկանական խիտ շարքեր՝ զոհվածների հարազատների և իշխանության միջև

Այսօր հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձն է: Արդեն Գիշերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները գնացել էին Եռաբլուր, որպեսզի ամեն գնով խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի առավոտյան այցը զինվորական պանթեոն:

Չնայած դրան՝ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, հանրապետության և Ազգային ժողովի նախագահների, այլ բարձրաստիճան թիմակիցների ուղեկցությամբ, ըստ էության, անխոչընդոտ մտել է Եռաբլուր, պսակներ ու ծաղիկներ դրել: Զոհված զինծառայողների հարազատներին պաշտոնյաներից բաժանել են ոստիկանական խիտ շարքերը: