Լրահոս
Իրավական
11:18
07.12.22
104

Հայկ Գրիգորյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Img default alt hy

Հայկ Գրիգորյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ` 75 կողմ, 0 դեմ ձայներով:

Հայկ Գրիգորյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է, շուրջ 47 գիտական հոդվածների և 3 մենագրությունների հեղինակ, որոնք վերաբերում են քրեական և միջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության հիմնահարցերին:

2018-2021 թթ. Գրիգորյանը եղել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: 

«Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատավորների և դատարանների անկախությունը»,- ասել է Գրիգորյանը: