Լրահոս
Առողջապահական
10:59
06.09.21
59

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք. մահացել է 13 քաղաքացի

Img default alt hy
Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն`առողջացած, 4924-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 4307 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք:
 
Ունենք 446 առողջացած, 13 մահվան դեպք: