Լրահոս
Սպորտ
15:13
03.08.22
117

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

Img default alt hy

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է 64 կգ քաշային սամբիստ Մհեր Օհանյանը՝ դառնալով ոսկե մեդալակիր:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ ևս մեկ, բայց արդեն արծաթե մեդալ է նվաճել հրաձիգ Նարե Մելքումյանը: Հրացան ձևի 15-ամյա մարզուհին երկրորդ տեղն է զբաղեցրել:

Մինչ այդ պատանի մարզուհին 598.0 միավորով անցել էր կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչ էր դուրս եկել 2-րդ տեղով՝ 150.4 միավորով: