Լրահոս
Հասարակական
09:45
11.03.22
331

Հայաստանի տարածքում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է: