Լրահոս
Տարածաշրջան
13:45
03.08.22
170

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին Երևանը հանձնել է Բաքվին

 

Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ ադրբեջանցի զինծառայող, շարքային Կամիզ Իբաևին հայկական կողմը հանձնել է Բաքվին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 23-ին՝ 13։30-ի սահմաններում են հայ դիրքապահները Գեղարքունիքի սահմանային գոտում հայտնաբերել սահմանը հատած ադրբեջանցուն, ավելի ուշ պարզել, որ նա մոլորվել է: Իբաևը Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսների միջոցով է փոխանցվել ադրբեջանական կողմին։