Լրահոս
Քաղաքական
14:24
21.03.22
134

Հայաստանի կապիտուլյացիան սկսվել է 2018 թվականից․ Շարմազանով

Img default alt hy

Իշխանությունները շարունակում են պարտությունների և կապիտուլյացիայի շղթան։ Հայաստանի կապիտուլյացիան սկսվել է 2018թ.՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ իշխանության գալու պահից։ 2020թ․ նոյեմբերի 9-ին այն ամրապնդվեց, իսկ 2021թ․ հունվարի 11-ին ստացավ շարունակություն։ Եվ դա շարունակվում է մինչ օրս, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը

«Կապիտուլյանտների ռեժիմը իրականանցում է երկու ազգակործան ծրագիրը՝ «հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի բացում։

Մենք խաղաղության դեմ չենք, ոչ էլ առանց նապապամայնների հարաբերություներին, բայց արդյոք այսօր գոյություն ունեն առանց նախապայմանների հարաբերություններ և արդյոք ՀՀ-ն գնում է դեպի խաղաղության»,- ասել է Շարմազանովը։