Լրահոս
Քաղաքական
19:30
14.09.21
38

Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորները քրգործով մեղադրյալներ չեն

Մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորների՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստերով հարուցված քրեական գործերով մեղադրյալներ չկան:

Հայաստանի գլխավոր դատախազությունը այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին: Դատախազության պատասխանից պատգամավորը զարմացած է՝ երբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտատարել մի քանի հարյուր հայերի նկատմամբ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Արցախի հետ, հայկական կողմը ոչ մի քայլ չի անում: