Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:05
07.12.22
69

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև երկաթուղու կառուցման հարցն են քննարկել Մոսկվայում

Երեքշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

Ըստ Հայաստանի կառավարության՝ նիստի ընթացքում քննարկվել է երեք երկրների միջև երկաթուղու կառուցման հարցը:

Կողմերը շարունակելու են աշխատել Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ: