Լրահոս
Տարածաշրջան
23:21
19.10.21
58

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հանձնաժողովում մթնոլորտը լավը չէ. ՀՀ փոխվարչապետը մեկնում է Մոսկվա. տեսանյութ

Չնայած նոյեմբերի 9-ի՝ հրադադարի եռակողմ հայտարարության 8-րդ կետը դեռ չի կատարվել, այսինքն՝ Բաքուն չի վերադարձրել բոլոր հայ գերիներին, Հայաստանի իշխանությունը նորից է խաղում Ադրբեջանի կանոններով ու անցնում եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը:

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման բանակցությունների համար Մոսկվա է մեկնում Հայաստանի փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը հանդիպելու է ռուս ու ադրբեջանցի գործընկերներին: Մինչև մեկնումը Գրիգորյանը հայ լրագրողներին հանգստացրել է, վստահեցրել, թե չի գնում փաստաթուղթ ստորագրելու: