Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:55
09.08.21
56

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է

Img default alt hy

Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հանդիպել է  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Գրիգորյանը ՀԱՊԿ քարտուղարին ներկայացրել է իրադրությունը Սյունիքում ու Գեղարքունիքում, անդրադարձել Ադրբեջանի պարբերական սադրանքներին՝ այդ թվում Նախիջևանի տարածքից:

Զասը եւ Գրիգորյանը շեշտել են Արցախում դեէսկալացիայի անհրաժեշտությունը: Արտաքին գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարող Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը՝՝ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելուց հետո առաջնահերթություն է լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումն ու անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը: Զասը ընդգծել է, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կօգնեն Հայաստանին այդ գործում: Նա այսօր նաեւ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ է հանդիպել: