Լրահոս
Քաղաքական
10:00
14.12.22
138

Հանրաքվեի մասին սխալ տեղեկություն. Փաշինյանը խաբել է. մաս 154. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանրաքվեի կամ պլեբիսցիտի մասին, ինչպես այն հիշատակվում է բանակցային փաստաթղթերում։

«Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը, այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- այդ նիստին ասել էր Փաշինյանը։ Այս թեզը Փաշինյանը վերջին շրջանում բավականին ակտիվորեն էր տարածում, սակայն «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է հանրաքվեի հնարավոր արդյունքները՝ ասելով, թե «Լեռնային Ղարաբաղի տարածքի» փոխարեն փաստաթղթերում նշված է եղել «Լեռնային Ղարաբաղի բնակչություն»։

Փաստն այն է, որ Արցախի (ԼՂԻՄ-ի) հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում 1986 թվականի Սովետական Միության անցկացրած մարդահամարով։ Հայերը Արցախում 1986-ին շուրջ 103 հազար էին կամ բնակչության ընդհանուր թվի 85 տոկոսը, ադրբեջանցիները 17 հազար էին կամ միայն 14 տոկոսը։ Համամասնությունը մի փոքր տարբեր է առկա հաջորդ՝ 1989 թվականի տվյալներով. հայ բնակչությունը Լեռնային Ղարաբաղում կրկին բացարձակ մեծամասնություն էր կազմում՝ 76.տոկոս, ադրբեջանցիները՝ 21.5 տոկոս, և 1 տոկոսը՝ ռուսներ։

Այսպիսով, իր ելույթով Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե «համաժողովրդական» արտահայտությունը նախկին իշխանությունները օգտագործել են որպես միայն «հայկական հանրաքվե», և թե իրականում դրան պետք է մասնակցեին նաև ադրբեջանցիները: Ըստ Մադրիդյան սկզբունքների՝ պլեբիսցիտին ցանկացած պարագայում մասնակցելու էին 1988 թ. համամասնությամբ հայեր և ադրբեջանցիներ, ինչը բացարձակ առավելություն էր տալիս հայկական կողմին։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հերթական անգամ իրականությանը չեն համապատասխանում. նա փորձել է մեղադրել ուրիշներին, սակայն կրկին ձախողել է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։