Լրահոս
Միջազգային
10:14
11.03.22
199

Հակոբ Հովնաթանյանի նկարն առաջին անգամ ցուցադրվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում

Img default alt hy

Վիեննայի Բելվեդեր պատկերասրահը 300 տարվա մեջ առաջին անգամ ներկայացնում է ավստրիացի չհանդիսացող և ավստրիական արվեստի հետ կապ չունեցող նկարիչների գործեր, հայտնում է պատկերասրահի պաշտոնական կայքը։

Ցուցահանդեսում ներկայացվել են հայ նկարիչ Հակոբ Հովնաթանյանի, ինչպես նաև ինդոնեզիացի Ռադեն Սալեհի և թուրք Օսման Համդի Բեյի նկարները։

Թանգարանի աշխատանքները համակարգող, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարկոս Ֆելինգերը խոստովանում է, որ իրականում բարդ էր այս նկարիչների աշխատանքները ներառել ցուցահանդեսների մեջ, քանի որ դրանք հիմնականում վերաբերում էին ավստրիական կամ եվրոպական արվեստին։ Նա շեշտում է, որ բոլոր նկարիչների նկարները պահվում են Բելվեդերի պահոցներում` հիասքանչ պայմաններում։