Լրահոս
20:15
13.12.22
146

Գյուղերից մեկի ավտոտնակում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան ավտոտնակում տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի Երիտասարդական փողոցի տներից մեկի ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, մասնագիտությամբ ավտովերանորոգող, 66-ամյա Ա. Ս-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։