Լրահոս
Հայաստան
11:52
16.08.21
49

Գիշերը ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում, թշնամին 1 զոհ ունի

Img default alt hy

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:

Հայկական կողմից տուժածներ չկան: