Լրահոս
Քաղաքական
20:11
31.08.21
57

Ղազինյանը դեմ է Փաշինյանին, ՔՊ-ն՝ Զազինյանին. ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ չի ընտրվել

««Հաղթելու ենք» քարոզչական թեզի տակ է Փաշինյանը քողարկել իր դավաճանական պլանը», - այս կարծիքին է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը:

Ասածն ապացուցելու համար նա հարցնում է՝ պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե ժամանակին Վազգեն Սարգսյանը ոչ թե ասեր, թե «վիճակն օրհասկան է, մեզ պետք է 500 մահապարտ», այլ հայտարարեր, թե հաղթում ենք: Ղազինյանի հռետորաբանությունը դուր չի գալիս քաղաքական մեծամասնությանը:

Քանի դեռ նա Փաշինյանի հրաժարականի պահանջից ձեռք չի քաշում, ՔՊ-ականները չեն թույլատրի, որ Ազգային ժողովի հանձնաժողովի փոխնախագահ դառնա: Այսօր նա չի ընտրվել Ազգային ժողովի պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Մեկ ձայն չի հերիքել: