Լրահոս
Միջազգային
18:15
07.12.22
160

Գերմանիայում պետական հեղաշրջման փորձ են կանխել. ձերբակալվածների մեջ ՌԴ քաղաքացի կա

Գերմանիայում ոստիկանները պետական հեղաշրջման փորձ են կանխել: Հաղորդվում է, որ աջ ծայրահեղականների ու նախկին զինվորականների մի խումբ ծրագրել է հարձակվել խորհրդարանի՝ Բունդեսթագի շենքի վրա և իշխանափոխություն անել։

Ոստիկանները խուզարկել են 130 տուն ու գրասենյակ, 25 մարդ ձերբակալվել է: Նրանց թվում Ռուսաստանի քաղաքացի կա: