Լրահոս
Մշակույթ
17:21
03.09.21
72

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը ժամանակավորապես փակ կլինի

Img default alt hy

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի:

«Սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ: