Լրահոս
Երևան
17:11
14.09.21
48

Ֆիզգորոդոկի բնակիչները բռնի ուժով բերման են ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ոստիկաններն այսօր բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել Ֆիզգորոդոկում բարձրահարկ շենքի կառուցման դեմ բողոքող քաղաքացիներին: Նրանք ակցիա էին անում քաղաքապետարանի մոտ:

Մարդկանց քարշ տալով նստեցրել են մեքենաներն ու բերման ենթարկել: Բողոքավորների մեջ մարդիկ կան, որ 20 օրից ավելի է հացադուլ են անում: Նրանցից մեկը երկուշաբթի նույնիսկ ջրադուլ է հայտարարել։