Լրահոս
Տնտեսական
17:12
24.01.23
124

Ֆինանսների նախարարությունը պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր է թողարկել

Img default alt hy

Հունվարի 23-ին տեղաբաշխվել են 2023 թվականի նոյեմբերի 13-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով, հայտնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից։

Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 870 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.47 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1

Տիգրան Մեծի 24

Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am  ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416: