Լրահոս
Սպորտ
17:10
07.12.22
112

Ես շատ եմ սիրում Մեսսիին․ Ռոդրիգո Դե Պոլ

Img default alt hy

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի մասին։

«Ի՞նչ կարող եմ ասել Լեոյին: Ես նրան շատ եմ սիրում։ Ես շատ շնորհակալ եմ նրան։ 35 տարեկանում նա մնում է լավագույնը և ամեն ինչ տալիս է խաղադաշտում: Հիմա, խաղադաշտում ֆիզիկական ուժի առումով, իսկական մեքենաներ են խաղում։

Ես իսկապես գնահատում եմ Մեսսիին որպես մարդ։ Այս տղան լավագույնն է, բայց նա մեզնից մեկն է: Նա իմ ընկերն է։ Մենք շատ զվարճանում ենք միասին ժամանակ անցկացնելով: Մենք վայելում ենք միմյանց ընկերակցությունը: Լեոն արժանի է այն ամենին, ինչ կատարվում է իր շուրջը, քանի որ նա սիրում է այս մարզաշապիկը»,- ​​Դե Պոլի խոսքն է մեջբերել Ole-ն։

ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի Նիդերլանդների հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին։

Աղբյուր  ArmSport.am