Լրահոս
Հասարակական
17:49
12.03.25
551

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ ազատման դիմում են գրել. Մանուկ Սուքիասյան

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 են ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միևնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»։