Լրահոս
Հասարակական
17:15
07.03.25
2 019

Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու համար վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Img default alt hy

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը Հանրապետությունում, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, չի նվազում, հայտնում է Shamshyan.com-ը:

Կահավորումն էլ արված է բավականին փնթի, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները, ինչի պատճառով էլ վթարների աճը չի նվազում: 

Այսօր՝ մարտի 7-ին, նշված խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով ինչպես են վարորդները իրար ամենավերջին հայհոյանքները տալիս, հարվածում միմյանց, մեկը մեկին մեղադրում, որ ինքը պետք է ճանապարհն անցներ, իսկ եթե «Ճանապարհային դեպարտամենտ» հիմանդրամը անհրաժեշտ պարագաներով կահավորեր Հոռոմի խաչմերուկը, իսկ հետո հանձնեին շահագործման, նման դեպքեր տեղի չէին ունենա: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: