Լրահոս
Միջազգային
17:30
12.12.22
119

Էրդողանը «Թայֆուն» հրթիռներով սպառնում է հարվածել Աթենքին

Թուրքիայի նախագահը նորից սպառնացել է հույներին, հայտարարել, որ թուրքական «Թայֆուն» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռները կարող են հասնել Հունաստանի մայրաքաղաք:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ գիտի՝ հույներին վախեցնում են թուրքական զենքերը և խորհուրդ է տվել Աթենքին հանգիստ մնալ, զինտեխնիկա չկուտակել էգեյան ծովի կղզիներում։