Լրահոս
Միջազգային
23:40
10.03.22
168

Էրդողանն ու Բայդենն անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը։ Այս մասին ասվում է երկու պետությունների նախագահների հեռախոսազրույցի արդյունքներով Սպիտակ տան հրապարակած գրավոր հայտարարության մեջ։

«Նախագահները քննարկել են ընդհանուր մտահոգությունը՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի անհիմն և չարդարացված ներխուժման հետ: Նրանք վերահաստատել են իրենց վճռորոշ աջակցությունն Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին, ընդգծել ռուսական ագրեսիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և ողջունել համակարգված միջազգային արձագանքը ճգնաժամին։

Նախագահ Բայդենը երախտագիտություն է հայտնել հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանն աջակցելու Թուրքիայի ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանի առաջնորդների հետ Թուրքիայի վերջին շփումների համար, որոնք նպաստում են խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։