Լրահոս
Միջազգային
23:23
12.12.22
130

Էրդողանի բիզնեսն է դարձել ռուս-ուկրաինական պատերազմը. արևելյան ճակատը կրակների մեջ է

Մինչ Թուրքիայի նախագահը փորձում է ամբողջությամբ իրենով պայմանավորել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած բոլոր լոգիստիկ խնդիրների լուծումները ու հեռախոսով «հացահատիկային միջանցքի» հնարավոր ընդլայնման մասին է պայմանավորվում Պուտինի ու Զելենսկիի հետ, ճակատում իրավիճակը թեժանում է:

Ուկրաինական զինուժը գնդակոծել է Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքը: Քաղաքի հանգստի կենտրոնն ամբողջությամբ վառվել է: Մեկ տասնյակից ավելի վիրավոր կա, 2 զոհ: