Լրահոս
Հայաստան
16:22
01.09.21
63

Երասխում հայ պայմանագրային զինծառայող է զոհվել

Երասխում թշնամու դիպուկահարի կրակոցից այսօր առավոտյան զոհվել է 39-ամյա պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առավոտյան 11 անց 10-ի սահմաններում են ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացել Երասխի մարտական դիրքերի ուղղությամբ: Վերջին մեկուկես ամսում ադրբեջանական կրակոցից երրորդ հայ զինծառայողն է զոհվում Երասխում: