Լրահոս
Հայաստան
21:24
24.08.21
86

Եռամսյա զինվորական հավաքներ՝ առանց սմարթֆոնների. խուսափողներին սպառնում է ազատազրկում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վաղվանից 2000-ից ավելի քաղաքացի մասնակցելու է եռամսյա վարժանքներին: 1994-ից հետո առաջին անգամ է, որ վարժանքների համար եռամսյա ժամկետ են սահմանել: Սովորաբար դրանք 10-ը օրով են անցկացվել:

Պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին հորդորել է վարժական հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների:

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հավաքները ուշացած են: Եթե դրանք լինեին ժամանակին, այսօր թշնամին կանգնած չէր լինի Հայաստանի ինքիշխան տարածքում: