Լրահոս
Կրթություն և գիտություն
11:41
10.09.21
78

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ․ հայտարարություն

Img default alt hy

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։

ՔԻՊ-ի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 6-ին և 8-ին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմքով ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին հասցեգրված 2 հարցումները համարժեք պատասխանի չեն արժանացել՝ ԵՊՀ-ն չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ինչն օրենքի խախտում է և հիմք է տալիս ենթադրելու, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ։