Լրահոս
Միջազգային
12:57
11.03.22
187

ԵՄ-ն կմեծացնի ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա․ հայտարարություն

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Վերսալում Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկումից հետո համերաշխություն և աջակցություն են հայտնել այս երկրին, սակայն որոշում չեն կայացրել համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ տալու մասին։

Գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի ամրապնդել Ուկրաինայի հետ կապերը, որը «պատկանում է եվրոպական ընտանիքին»։

«ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկման գործընթացը, սակայն, կարող է ամիսներ կամ տարիներ տևել», - ասել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։

ԵՄ առաջնորդները նաև խոստացել են մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա և հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով հետագա պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին։