Լրահոս
Սպորտ
18:12
19.03.22
139

Եգիպտոսում ավարտված աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկը արծաթե մեդալ է նվաճել

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում նժույգ թափերի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալ է նվաճել։ 

Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը։

Հայաստանի հավաքականի բոլոր ներկայացուցիչները դուրս են եկել  աշխարհի առաջնության եզրափակիչ։