Լրահոս
Քաղաքական
16:54
06.03.25
178

Եղիշե Կիրակոսյանը կխոսի՞ իր հեռացման իրական պատճառի մասին. նրան փոխարինողի անունը հայտնի է

Կառավարությունը հաստատել  է, որ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը աշխատանքից  ազատվելու դիմում է գրել: Այդ տեղեկությունը չորեքշաբթի ուշ երեկոյան էր տարածվել հայկական մամուլում, ապա շտապ հերքվել: 

Կիրակոսյանի հնարավոր պաշտոնաթողության մասին խոսակցությունները ավելի վաղ էին սկսվել. երբ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հետ կանչել Ադրբեջանի դեմ իր հայցերը: