Լրահոս
Քաղաքական
22:00
05.03.25
464

Եղիշե Կիրակոսյանը կազատվի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

Img default alt hy

Եղիշե Կիրակոսյանը, ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,  «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել:

Գրասենյակից էլ հայտարարություն էին տարածել՝ նշելով․ «Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։