Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:36
06.09.21
63

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նորանշանակ համանախագահը Երևանում է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը: Նա հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով, որ կարևոր է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: