Լրահոս
Իրավական
21:30
09.08.21
52

«Ձեր ի՞նչ գործն է». Վլադիմիր Վարդանյանի նիհարելու և հարցերը շրջանցելու ցանկությունը

Ազգային ժողովում իշխանական խմբակցությունը մեկը մյուսի հետեւից հանձնաժողովների նախագահների թեկնածություններ է առաջադրում: Ինչպես նկատել են ընդդիմադիրները պետաիրավական եւ պաշտպանության հանձնաժողոների նախագահները պարզապես վերարատադրվում են:

Ինչպես 7--րդ, 8-րդ գումարման Ազգային ժողովում էլ ՔՊ-ն ցանկանում է, որ Վլադիմիր Վարդանյանը լինի պետաիրավականի նախագահը:

Վլադիմիր Վարդանյանը խոստացել է շատ աշխատել, մանավանդ, որ դա կնպաստի նիհարելուն, ասել է նա: Այդ հարցում նա համաձայնել է «Հայաստան» խմբակցության պատգամավորի հետ, բայց երբ ղազագրերից է հարցրել Արեգնազ Մանուկյանը Պետաիրավականի հանձնաժողովի նախագահի թեկնածուն կտրուկ եւ վրդովված պատասխանել է, թե ընդդիմության ի՞նչ գործն է, թե ովքեր են ՔՊ ցուցակում:

Արեգնազ Մանուկյանը ԲՀԿ-ի հայտնի ղազագրերը նկատի ուներ, որոնց մասին Փաշինյանը լավ չէր արտահայտվել, բայց, ըստ էության դեմ չի եղել, որ Ծառուկյանինին ղազագրերով անդավաճանության խոստում տվածը ՔՊ ցուցակով պատգամավոր դառնա: