Լրահոս
Սպորտ
15:38
12.12.22
148

Նեյմարը հրապարակել է իր՝ Ռոդրիգոյի հետ նամակագրությունը

Img default alt hy

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը թիմի՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությունից դորս մնալուց հետո, որտեղ 1/4 եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում բրազիլացիները պարտվեցին խորվաթներին, սոցցանցերում հրապարակել է նամակագրություն թիմակիցների հետ, մասնավորապես Ռոդրիգոյի հետ, ով չի իրացրել իր 11 մետրանոցը:

Ռոդրիգո. Շնորհակալություն, իմ կուռք: Կներես, որ հետաձգեցի նաև քո երազանքը, հուսով եմ, որ դու կշարունակես խաղալ ազգային հավաքականում, և մենք միասին կարող ենք հաղթել: Շնորհակալություն սիրո համար, մենք միշտ միասին ենք։

Նեյմար. Ներողությո՞ւն… Դե, ոչ: Դու խե՞նթ ես․․․ Շեղ են հարվածում միայն նրանք, ովքեր ամեն ինչ ճիշտ են անում, իսկ դու մասնագետ ես։ Ես քեզ ավելի ուշ կսովորեցնեմ, թե ինչպես իրացնել 11 մետրանոցները: Մենք միասին ենք։

Ռոդրիգո. Ես աշխատելու դեռ շատ տեղ ունեմ։