Լրահոս
Միջազգային
11:24
11.03.22
110

Դոնբասից և Ուկրաինայից ՌԴ տարհանվածների թիվն աճում է․ տվյալներ

Img default alt hy

Դոնբասից և Ուկրաինայից Ռուսաստան տարհանվածների թիվը գերազանցել Է 220 հազարը: Մարտի 11-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում։

Նշվել է, որ մարտի 11-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության սահմանն Է հատել գրեթե 222 հազար մարդ, այդ թվում ավելի քան 50 հազար երեխա։

Հայտնի է, որ այս տարվա փետրվարի 18-ից ի վեր, ԴԺՀ և ԼԺՀ իշխանությունների կողմից տարհանում հայտարարելուց հետո, այդ հանրապետություններից 193 հազարից ավելի մարդ ժամանել Է Ռուսաստան։