Լրահոս
Քաղաքական
19:00
03.09.21
53

Դեսպանատները որևէ ասելիք չունե՞ն, գուցե հայերենին չե՞ն տիրապետում․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Որքան գիտեմ՝ բժիշկները նրա առողջական վիճակը բավարար չեն գնահատել, բայց գտել են, որ կարող է ՔԿՀ-ում մնալ:

Որևէ դեսպանատնից մենք այս ամենի վերաբերյալ արձագանք չենք լսում, որ կա ընտրողական արդարադատություն, երեք պատգամավոր կալանքի տակ է, հիմա այդ դեսպանատները որեւէ ասելիք չունե՞ն, գուցե հայերենին չե՞ն տիրապետում դեսպանություններում»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր, կալանքի տակ գտնվող Արմեն Չարչյանին բուժկենտրոնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու որոշմանը: