Լրահոս
Հասարակական
12:00
11.03.22
936

Դաժան հաշվեհարդար․ Զովունիում տղամարդը նռնակով պայթեցրել է նախկին կնոջը և իրեն

Img default alt hy

Մարտի 11-ին՝ ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդը հետապնդում է նախկին կնոջը։

Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։  Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։  

Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։  Դեպքի հանգամանքները պարզվում են։